ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, բայց փարիզյան ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսին ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ԱԱ-2022-ի ավարտից հետո: Լիոնելը ցանկանում է գնահատել այդ պահի իր հոգեբանական և ֆիզիկական վիճակը:
ՊՍԺ-ում հավատում են, որ առաջին մրցաշրջանի ադապտացիայից հետո Մեսսին կկարողանա ցույց տալ այն վառ ֆուտբոլը, որը ցույց էր տալիս «Բարսելոնայում»: Բացի դա, Լիոնելի՝ փարիզյան ակումբում լինելը ձեռնտու է ակումբի համար՝ տնտեսական և իմիջային տեսանկյունից. Մեսսիի գալուց հետո ՊՍԺ-ն արդեն 10 նոր հովանավորչական պայմանագիր է կնքել: