Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 84-72 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Առաջին խաղում մեր ընտրանին պարտվել էր Անդորրայի թիմին։
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ջիբրալթարի հետ: