Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, «Նիցան» բանակցություններ է վարում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ 33-ամյա շվեյցարացու տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերի գումարը գնահատվում է 2,5 մլն եվրո։
Այս ամառվա սկզբին «Նիցայից» հեռացավ հիմնական դարպասապահ Վալտեր Բենիտեսը: Արգենտինացին տեղափոխվեց ՊՍՎ Էյնդհովեն։
Նախորդ մրցաշրջանում Զոմմերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում։