Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76-97 հաշվով պարտվել է Անդորրայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը անդորրացի Գերնի Վինաս Սուարեսն էր՝ վաստակած 28 միավորով:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներն անցկացվում են Կոսովոյում հուլիսի 12-ից 17-ը:
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.
1. Հայկ Կարախանյան
2. Գևորգ Մանուկյան
3. Սարգիս Հարությունյան
4. Էդվարդ Քալաջյան
5. Դավիթ Պոյաճեան
6. Դավիթ Վարդանյան
7. Գրեգորի Մողոյան
8. Գրեգորի Ղազարեան
9. Գրեգորի Գույուջյան
10. Ալեքս Հակոբյան
11. Կարեն Աղաջանյան
12. Ռաֆայել Սաֆարյան
Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Քէթէնճեանը: