«Միլանի» նախկին ավագ Ալեսիո Ռոմանյոլին տեղափոխվել է «Լացիո»:
27-ամյա պաշտպանը հռոմեական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Այս ամառ Ռոմանյոլին դարձավ ազատ գործակալ, նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվել էր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացու աշխատավարձը «Լացիոյում» կկազմի տարեկան 3 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։