Միլանին «Ինտերն» ընկերական խաղում հաղթանակի է հասել շվեյցարական «Լուգանոյի» նկատմամբ:
Միլանյան թիմի կազմում գոլ են խփել Դ՛Ամբրոսիոն, Կորեան, երկու անգամ էլ աչքի է ընկել Մարտինեսը:
Երկրորդ խաղակեսում իտալական թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի համար սա առաջին խաղն է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ: