Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում», հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը։
34-ամյա իսպանացու պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ նա չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Նաչոն «Ռեալի» սան է։ Նա իր ողջ կարիերան անցկացրել է մադրիդյան թիմում։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում։