Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը, ինչպես հայտնի է, 40-102 հաշվով զիջել է Իսրայելի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Ալիս Հատոկան էր՝ վաստակած 20 միավորով:
Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Գերմանիայի հետ: