Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում այսօր կանցկացնի իր երկրորդ հանդիպումը՝ մրցելով Իսրայելի հավաքականի դեմ։
Հանդիպման մեկնարկը 20։45-ին է։ Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․
Հիշեցնենք՝ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում: