«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համաձայնություն է ձեռք բերել «անգլիական մեծ ակումբի» հետ, հայտնում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները նշում էին, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է Մաուրիսիո Սարիի աշխատանքից, ուստի նրանք ցանկանում են վերադարձնել Ալեգրիին: Հաղորդվում է նաև, որ «Միլանը» հետաքրքրված է 52-ամյա մասնագետով, բայց Ալեգրին հրաժարվել է իտալական ակումբների առաջարկներից, քանի որ նա արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատելու Պրեմիեր լիգայի ակումբում:
Վերջերս մամուլը Ալեգրիին կապոիմ էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: