Պաշտպան Սամուել Ումտիտիի՝ «Բարսելոնայից» «Ռեն» տեղափոխությունը ձախողվել է։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ խաղացողի բուժզննումը հաջող չի անցել։ Հիմա նա կվերադառնա կատալոնական ակումբի ճամբար և կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»։
Ֆուտբոլիստը «Բարսելոնային» էր միացել 2018-ի հուլիսին։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 տարի։