«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուվերտի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը միացել է 23-ամյա նիդերլանդցի ֆուտբոլիստի համար պայքարին այն բանից հետո, ինչ չի կարողացել համաձայնության գալ նրա հայրենակցի՝ «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Առնո Գրունվելդի ծառայություններով։
Նախորդ մրցաշրջանում Կլյուվերտը վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Նիցայի» կազմում, որի կազմում նա բոլոր մրցաշարերում 31 հանդիպման է մասնակցել, դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ջասթին Կլյուվերտը Նիդերլանդների հավաքականի, «Այաքսի», «Միլանի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտի ծառայություններով։