«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին, որը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվական։
«Գիտեի, որ դա լինելու է, միշտ պարզ է եղել, որ Մոն ուզում է մնալ։ Ես խոսել էի նրա հետ ու նրա միտքը միշտ պարզ էր․ «Ես ուզում եմ մնալ»։
Հիմա նա շատ երջանիկ է, որ կարող է երկարացնել այստեղ գտնվելը․ մենք շատ երջանիկ ենք, նա համաշխարհային մակարդակի խաղացող է։
Պատկերացրեք, որ հիմա պիտի ձեռք բերեք Սալահին․ նա այլ ակումբում է, իսկ դուք ուզում եք գնել նման ցուցանիշներ ունեցող խաղացողին։ Դա անհնար է։ Բայց նա մեզ մոտ է, և ուզում է մնալ․ դա շատ լավ նորություն է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» կայքը։
























































