Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան (AFA) ներկայացրել է նոր տնային մարզաշապիկը, որով ազգային թիմը հանդես կգա Կատարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունում։
Արգենտինայի հավաքականի շապիկները սպիտակ են՝ երկնագույն գծերով։ Թևքերն ու օձիքը սև են։ Կրծքին փակցված են AFA-ի ու Արգենտինայի հավաքականի տեխնիկական հովանավոր, գերմանական adidas ընկերության տարբերանշանները։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ը տեղի կունենա Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Եզրափակիչ խաղը կկայանա Լուսայիլ քաղաքում։
Արգենտինայի հավաքականը խմբային փուլում կմրցի Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականների հետ։