Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են․
Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի);
Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);
Ալեքսանդր Իսակ (Նյուքասլ Յունայթեդ);
Մարտին Էդեգոր (Արսենալ);
Քոուլ Պալմեր (Չելսի);
Դեկլան Ռայս (Արսենալ);
Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ);
Օլի Ուոթքինս (Ասթոն Վիլա).
Երկրպագուներն իրենց ընտրությունը կկարողանան կատարել մինչև մայիսի 13-ը։ Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 18-ին։