«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ այս մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայի մակարդակը բարձր է Անգլիայի Պրեմիեր լիգայից։
«Դուք կարող եք ասել այն, ինչ ուզում եք, բայց արդյունքներն ակնհայտ են, փաստերը մնում են փաստեր, դրանք անհնար է վիճարկել», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Get German Football News-ը:
Իսպանացի մարզիչը նաև մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։
«Սա շատ լավ է Բունդեսլիգայի համար։ Այն, որ Գերմանիայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է, նշանակում է, որ հեշտ չի եղել հասնել նրան, ինչին հասել ենք։ Այս մրցաշրջանում մենք շատ կայուն ենք եղել»,- ասել է Ալոնսոն: