«Ֆիորենտինան» հայտարարեց Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչի հետ լիարժեք պայմանագիր կնքելու մասին։
Այսօր՝ հուլիսի 8-ին, Յովիչը հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո 2+2 ձևաչափով պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ֆուտբոլիստի հետագա վաճառքից շուրջ 50% կստանա։ Գործարքի արժեքը չի հաղորդվում։ «Ռեալը» նաև կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը մինչև 2024 թվականի ամառը։
Յովիչը Իսպանիայի առաջնություն է տեղափոխվել «Այնտրախտից» 2019 թվականի ամռանը, տրանսֆերի արժեքը կազմել է 63 մլն եվրո։