Կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», տեղափոխվում է «Յուվենտուս»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացին արդեն մեկնել է Թուրին։
Վաղը նա բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի իտալական գրանդի հետ, որի կազմում նա ժամանակին խաղացել է։
Ավելի վաղ Թուրին էր ժամանել նաև Անխել Դի Մարիան՝ «Յուվե» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։