ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է կարիերան շարունակել «Չելսիում»: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Նշվում է, որ պաշտպանի տեղափոխության շուրջ հետաքրքրություն է ցուցաբերում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Փարիզցիների նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը չի պատրաստվում պահել խաղացողին։
Ինքը՝ Կիմպեմբեն, դժգոհություն է հայտնում ակումբում իր կարգավիճակից։
























































