Շվեդ թենիսիստ Էլիաս Իմերը գնդակով հարվածել է Զալցբուրգում ընթացող ATP Challenger մրցաշարի հանդիպումը ցուցադրող տեսախցիկին։ Այս մասին հայտնում է Tennis Infinity պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիացի Կորենտին Մոուտեի դեմ հանդիպման առաջին սեթում։ Շվեդը զիջում էր 4-5 հաշվով (15:30), երբ պատրաստվում էր մատուցել, բայց գնդակը ետ մղվեց, և նա բողոքեց խաղադաշտից: «Լավ կորտեր են։ Ի՞նչ է սա․․․ Ես չեմ կարող ինչպես հարկն է հարվածել գնդակին»,- ասել է թենիսիստը։