Ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները, որը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում, դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նրան նամակ ուղարկելով։ Գրայները խնդրել է ամեն ինչ անել, որպեսզի նա տուն վերադառնա։ 31-ամյա մարզուհին մեղադրվում է Ռուսաստանում թմրամիջոցների մաքսանենգության մեջ:
Մարզուհին նշել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել է Ջո Բայդենի օգտին ու հավատում է նրան։ Նա կոչ է արել չմոռանալ իր և մյուս բանտարկյալ ամերիկացիների մասին․ «Խնդրում եմ, արե՛ք հնարավոր ամեն բան, որպեսզի մեզ տուն վերադարձնեք»։
Մարզուհին ձերբակալվել է փետրվարի կեսերին «Շերեմտևո» օդանավակայանում։ Քննիչների պնդմամբ, նրա մոտ կանեփի յուղ են հայտնաբերել։ Գրայներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Հնարավոր է՝ նրան փոխանակեն ռուս Վիկտոր Բուտի հետ, որը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել ամերիկյան բանտում՝ զենքի ապօրինի վաճառքի և ահաբեկչության ֆինանսավորման պատճառով։
Գրայներն ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Նա ընդգրկված է նաև NBA-ի 25 լավագույն կին բասկետբոլիստների ցանկում։