Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունում Իսպանիայի ջրագնդակի տղամարդկանց հավաքականը նվաճեց ոսկե մեդալ:
Եզրափակչում իսպանացիները 15:14 (3:3, 3:0, 2:3, 1:3, 6:5) հաշվով հաղթեցին Իտալիային։
Այս հանդիպումն ամենաարդյունավետն էր Աշխարհի առաջնության տղամարդկանց եզրափակիչների պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը Իսպանիան ու Սերբիան (13:14) սահմանել էին 2009 թվականին։
Երրորդ տեղի համար խաղում Հունաստանը հաղթեց Խորվաթիային (9:7):