Կիսապաշտպան Ստեֆանո Սենսին «Ինտերից» տեղափոխվում է «Մոնցա»: Ա Սերիայի նորեկը պաշտոնապես հայտարարել է 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Ստեֆանո Սենսին «Ինտերում» է հանդես գալիս 2019/2020 մրցաշրջանից։ Նշենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Սամպդորիայում»։
«Մոնցան» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Ա Սերիայում։ Ակումբի սեփականատերը հայտնի իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին է, ում նախկինում պատկանում էր «Միլանը»։
Ավելի վաղ «Մոնցան» պայմանագիր է կնքել «Ինտերի» նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիայի, ինչպես նաև «Կալյարիից» Ալեսիո Կրանիոյի և Անդրեա Կարբոնիի հետ։