Թունիսցի թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Օնս Ջաբերը պատմել է ֆուտբոլի հանդեպ իր սիրո մասին և այն մասին, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն իրեն դարձրել Մադրիդի «Ռեալի» երկրպագու։
«Ֆուտբոլն իմ երկրորդ սպորտային կիրքն է: Եթե ես թենիսիստ չլինեի, անպայման ֆուտբոլիստ կդառնայի։
Ես սիրում եմ ֆուտբոլ դիտել և Կրիշտիանու Ռոնալդուի մեծ երկրպագու եմ։ Նա հիանալի մարզիկ է և պարզապես ոգեշնչում է ինձ։
Երբ Կրիշտիանուն Թուրինում էր, ես կարողացա նրանից ստորագրված մարզաշապիկ ստանալ, դա զարմանալի էր: Ես դարձա «Ռեալի» երկրպագու Կրիշտիանուի շնորհիվ»,- Ջաբերին է մեջբերում BBC-ն։