«Պորտուի» կիսապաշտպան Վիտոր Ֆերեյրան կարիերան կշարունակի Լիգա 1-ում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Վիտինյան առավոտվանից գտնվում է Փարիզում և հասցրել է հաջողությամբ բուժզննում անցնել ՊՍԺ-ի կազմում։
Ըստ աղբյուրի՝ այս պահին որոշ թղթաբանական հարցեր վերջնական տեսք են ստանում, իսկ փարիզցիները տրանսֆերի դիմաց պորտուգալական ակումբին կվճարեն 40 միլիոն եվրո։
22-ամյա Վիտինյան, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, նախորդ մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։