Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոշտ է արտահայտվել ռուսաստանցի թենիսիստուհի Նաթելա Ջալամիձեի՝ սպորտային քաղաքացիությունը վրացականով փոխելու որոշման մասին։
«Պետք է հրապարակել մեր երկրի բոլոր ծախսերը այս ոչ ամենահաջողակ մարզուհու պատրաստման համար, նա գնում է գողի պես, նրա ոտքերն ու ռակետներն այլևս այստեղ չպետք է լինեն, վրացին կգիրանա՝ խաչապուրի ուտելով և կխաղա «+size» լիգայում»,- ասել է Միլոնովը metaratings-ին։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Նաթելա Ջալամիձեն սպորտային քաղաքացիությունը փոխելու խնդրանքով դիմել էր կանանց թենիսի ասոցիացիային (WTA)՝ Վրաստանը միջազգային մակարդակով ներկայացնելու համար։
Նշենք նաև,որ քաղաքացիությունը փոխելու շնորհիվ թենիսիստուհին հնարավորություն է ստացել հանդես գալ Ուիմբլդոնի զուգախաղում, որին ռուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տվել մասնակցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։