«Լիվերպուլի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն պաշտոնապես տեղափոխվեց «Մոնակո»։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Ճապոնացի ֆուտբոլիստի հետ կնքվել է չորս տարվա պայմանագիր։ Մերսիսայդցիները գործարքի դիմաց ստացել են 15 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։
27-ամյա Մինամինոն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո, «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2020 թվականի հունվարին։ Այս ընթացքւմ կիսապաշտպանը անգլիական գրանդի կազմում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ և կատարելով 3 արդյունավետ փոխանցում։