Հուլիսի 7-ին «Ալաշկերտը» սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում՝ Երևանում ընդունելով Մալթայի «Համրուն Սպարտանս» թիմին։
Խաղը կկայանա «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19:00-ին։ Հանդիպմանը կարող եք ներկա լինել անվճար տոմսերով։
«Ձեր հզոր աջակցությամբ ի զորու ենք անցկացնել ևս մեկ հիշարժան եվրամրցաշրջան։
Անվճար տոմսերը կարող եք վերցնել հունիսի 30-ից «Ալաշկերտի» գրասենյակից (Սարյան 25) և խաղի օրը՝ մարզադաշտի մուտքի մոտ»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հուլիսի 14-ին կայանալիք պատասխան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին և նույնպես կցուցադրվի Առաջին ալիքով։
























































