Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլում», հաղորդում է Sport Bild-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Յուրգեն Կլոպը, ով բարձր է գնահատում Վերների խաղային որակները:
Կողմերի միջև բանակցությունները արդեն սկսված են:
Գերմանիայի Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Վերները անցկացրել է 21 հանդիպում և դարձել 20 գոլի 6 գոլային փոխանցման հեղինակ: