Անգլիական «Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելը անկեղծացել է, որ ժամանակին կարող էր հայտնվել «Լիվերպուլում», հաղորդում է Daily Mail-ը:
«Իմ գործակալը զանգահարեց ինձ և ասաց, որ լիվերպուլյան ակումբը հետաքրքրվում է իմ ծառայություններով: Ես պատասխանեցի, որ ցանկանում եմ կենտրոնանալ «Լեսթերում» իմ մրցելույթների վրա:
Չեմ ափսոսում, որ մերժեցի նրանց: «Լեսթերը» իմ սիրելի ակումբն է և ես ուրախ եմ, որ այս թիմի մասնիկն եմ»,- ասել է անգլիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չիլուելը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ: