Գերմանական «Մայնցի» նախկին խաղացող Սերգեյ Ժուկովը խոսել է «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ով այդ տարիներին մարզում էր գերմանական ակումբը, հաղորդում է Match-ը:
«Խաղերից հետո թիմը հավաքվում էր գարեջրատանը և մեծ գինարբուք էր անցկացնում:
Տղաներից շատերը կորցնում էին գիտակցությունը, իսկ Կլոպը այդ ընթացքում անձեռոցիկների վրա սխեմաներ էր գծում և բաժանում էր նրանց:
Նա շատ աշխատասեր է և դա է այն գրավականը, որը Յուրգենին օգնեց հասնելու մեծ հաջողությունների»,- ասել է Ժուկովը:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում վաստակել է 73 միավոր և 22 միավորով առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»: