Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ խոսել է իսպանացի Ռաֆայել Նադալի խաղի մասին, ով այս մրցաշրջանում հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։
«Նա շատ բան արեց 2022 թվականին։ Ես միշտ եղել եմ Ռաֆայի երկրպագուն։ Ես իմ շան անունը դրել եմ նրա պատվին։
Նա այնքան քաղցր է, ես կարոտում եմ նրան»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Նշենք, որ Ուիմբլդոնում Ուիլյամսը մեկ տարվա դադարից հետո առաջին անգամ կխաղա մենախաղում: