Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է SADA CUP միջազգային մրցաշարը, ինչից հետո հայտնի են դարձել մրցաշարի լավագույնները։
Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան)
Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան)
Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան)
Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա)
Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)
MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին:
Մրցանակակիրներին պարգևատրել են ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը և SADA ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը:
Առաջնության վերջին՝ Հայաստան-Սիրիա հանդիպման լավագույն խաղացող էլ ճանաչվել է Ալբերտ Թադևոսյանը՝ վաստակելով 19 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
SADA CUP մրցաշարին մասնակցել է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: