Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկիում է SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը: Մրցաշարը պետք է մեկնարկեր 17:00-ին նախատեսված Իրան-Սիրիա խաղով, սակայն Իրանի հավաքականի չվերթի հետաձգմաբն պատճառով այդ խաղը հետաձգվել է և կանցկացվի հունիսի 24-ին:
Հանդիպման անցկացման ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ բոլոր հանդիպումները կկայանան ըստ նախատեսվածի։ Հայաստանի հավաքականն այսօր ժամը 20:00-ին կխաղա ԱՄՆ-ի թիմի հետ:
Մրցաշարին, հիշեցնենք, մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:
Մրցաշարի տոմսերը վաճառվում են: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ticketon.am կայքից:
SADA CUP մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը: