Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ «Լացիոին» դժվար կլինի չեմպիոնական մրցավազքում պայքարել առաջատարների՝ «Յուվենտուսի» և «Ինտերի» հետ, հաղորդում է Calcio Italia-ն:
«Լացիոն հրաշալի հարձակման գիծ ունի` Չիրո Իմոբիլե, Լուիս Ալբերտո, Ֆելիպե Կայսեդո:
Թիմը ամուր պաշտպանություն ունի, որը հազվադեպ է սխալվում, բայց նրանց կազմը չունի նույն խորությունը, որքան մրցակիցներինը: Չեմ կարծում, որ հռոմեական ակումբը կկարողանա պահպանել այս տեմպը:
Կիրակի օրը նրանք հանդիպելու են «Ինտերին» և այդ խաղը ցույց կտա, թե որքան հեռու կարող է գնալ «Լացիոն»,- ասել է Կանավարոն:
Հիշեցնեք, որ «Լացիոն» վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Լացիո»-«Ինտեր» հանդիպումը կկայանա կիրակի՝ 23:45-ին: