«Լացիոն» Ա Սերիայի 16-րդ տուրում հյուրընկալվելիս մրցել է «Սամպդորիայի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։
«Լացիոյի» բոլոր երեք գոլերն էլ խփվել են առաջին կեսում։ Աչքի են ընկել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Չիրո Իմմոբիլեն, որը դուբլ է ձևակերպել։ Միլինկովիչ-Սավիչը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Հանդիպման ավարտին «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբյադինին մեկ գնդակ ետ է բերել, բայց պարտությունից փրկվել տանտերերին չի հաջողվել։ «Լացիոն» խաղն ավարտել է 10 հոգով՝ Միլինկովիչ-Սավիչի հեռացման պատճառով։
«Լացիոն» 25 միավոր է վաստակել և բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Սամպդորիան» 15 միավորով գտնվում է 15-րդ տեղում։