Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է մրցաշրջանի ընթացքի մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«Մեզ թեժ պայքար է սպասվում: ԱՊԼ-ում հեշտ հանդիպումներ չեն լինում:
Կլոպի գլխավորած թիմը առաջ է անցել բոլորից, բայց մյուս ակումբները հավասար շանսեր ունեն:
Թոփ 4-ի համար պայքարը դեռ նոր է սկսվում: Ես վստահ եմ իմ և իմ թիմի ուժերին»,- հայտարարել է Մոուրինյուն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Տոտենհեմը» վաստակել է 37 միավոր և չորրորդ հորիզոնականում ընթացող «Չելսիին» զիջում է 4 միավոր: