«Արարատ-Արմենիան», որը շարունակում է ուսումնամարզական հավաքը Կիպրոսում, այսօր երկրորդ ընկերական խաղն է անցկացրել` մրցելով «Այիա Նապայի» հետ:
Հայաստանի գործող չեմպիոնը հաղթել է 7-2 հաշվով: Երևանյան թիմից 3 անգամ աչքի է ընկել Օգանան, դուբլի հեղինակ է դարձել Կոբյալկոն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ավանեսյանն ու Հարությունյանը: