Ազգերի լիգայի A դիվիզիոնի խմբային փուլի 4-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվել էր Շվեյցարիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփվեց հենց առաջին րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Սեֆերովիչը։
Նշենք, որ հյուրերի կազմում բացակայում էր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որին հավաքականի թիմի շտաբը թուլյատրել էր չմեկնել Շվեյցարիա և մեկնել արձակուրդ ավելի վաղ։
Այս խաղից հետո Պորտուգալիան 7 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ Շվեյցարիան 3 միավորով եզրափակում է այն։