Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Աշխարհի 23-րդ ռակետ Կարեն Խաչանովը 2-5 հաշվով պարտվելիս է եղել, բայց կարողացել է բեկել խաղի ընթացքը թայ-բերյքում։ Խաղը 2 ժամ 40 րոպե է տևել։
Խաչանովը 9 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ է թույլ և 6 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը։ Նրա մրցակիցը, որն ATP-ի վարկանիշային աղյուսակում 81-րդն է, 4 էյս է կատարել, խուսափել է կրկնակի սխալներից և 7 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը։
Քառորդ եզրափակչում Խաչանովը մրցելու է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։