«Արարատ-Արմենիայի» նորեկ Գևորգ Ղազարյանը դիմել է թիմի երկրպագուներ.
«Սիրելի երկրպագուներ, բարձր մոտիվացիայով և մեծ խանդավառությամբ միանում եմ «Արարատ-Արմենիային»: Այն բոլորիս հայտնի է իր մեծ ամբիցիաներով և մշտապես հաղթելու ցանկությամբ:
Ես վստահ եմ, որ մենք մեծ բարձունքների կհասնենք միասին: Բոլորիս մաղթում եմ չեմպիոնական մրցաշրջան և նվաճումներ կոնֆերենցիաների լիգայում», -ասել է Ղազարյանը: