Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը վերադարձել է «Ռանդերս»։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բաբայանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել դանիական ակումբի հետ։
Մեր ֆուտբոլիստը 2017 թվականին ևս հանդես է եկել այս ակումբում։ Նրա վերջին ակումբը դանիական «Վեյլեն» էր։