Ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է. կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Հատկապես հիշարժան են Վակուլենկոյի հեղինակած գոլերը, որոնց շնորհիվ մեր թիմը հաղթահարեց Ֆոլա Էշի և Սելյե թիմերի արգելքը Եվրագավաթների 2020-2021 թվականի խաղարկությունում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Սերգեյ Վակուլենկոն թիմին միացել է 2019 թվականի օգոստոսից: «Արարատ-Արմենիայի» կազմում Վակուլենկոն անցկացրել է 63 խաղ, հեղինակել է 7 գոլ և 1 անգամ դարձել Հայաստանի Առաջնության չեմպիոն:
























































