ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Երևանում մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
WhoScored-ը կազմել է Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի 8 ֆուտբոլիստ, իսկ ամենաբարձր գնահատականը ստացել է Հովհաննես Համբարձումյանը։

























































