Իռլանդիայի դեմ հաղթական խաղից հետո իր տպավորություններով կիսվեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
«Գնդակն ավելի շատ վերահսկում էր մրցակիցը, բայց իրական գոլային պահ ընդամենը մեկ-երկու անգամ ունեցավ։ Իմ կարծիքով լավ հանդիպում անցկացրեցինք։ Նորվեգիայի դեմ խաղից հետո այս հաղթանակը շատ կարևոր էր մեր երկրպագուների և ազգի համար։
Երեք կենտրոնական պաշտպանով խաղը դժվարություններ չառաջացրեց մեզ համար, քանի որ բոլորս իրար ճանաչում ենք և իրար հետ երկար ժամանակ խաղացել ենք։
Այս խաղում ավելի ճիշտ էր խաղալ երեք կենտրոնական պաշտպանով և այն արդարացրեց սպասելիքները։ Շոտլանդիան ավելի ուժեց մրցակից է, և մեզ համար ավելի դժվար հանդիպում է լինելու»,- նշեց Հարոյանը։