Հայաստան-Իռլանդիա խաղից հետո իր տպավորություններով կիսվեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ պատասխանելով նաև Armsport-ի հարցերին։
«Ծանր հանդիպում ստացվեց՝ հաշվի առնելով թե՛ եղանակային պայմանները, թե՛ մրցակցի ցուցադրած խաղը։ Խաղում էինք պաշտպանությունից՝ սպասելով մեր շանսին։
Արդյունքում կարողացանք օգտագործել մեր շանսը, լավ պաշտպանվել և հասնել հաղթանակի։ 10 օրում 4 խաղ անցկացնելը շատ դժվար է։ Պետք է կարողանանք արագ վերականգնվել։ Առհասարակ, Իռլանդիան ֆիզիկապես լավ պատրաստված հավաքական է, և դժվար է նրանց դեմ խաղալը։
Առաջին կեսում այնքան էլ չէր ստացվում անել այն, ինչը մենք էինք ցանկանում, բայց երկրորդում համբերատար խաղացինք մեր խաղը և դարձանք գոլի հեղինակ»,- նշեց Բիչախչյանը։