Հայաստան-Իռլանդիա հաղթական խաղից հետո իր տպավորություններով կիսվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը՝ պատասխանելով նաև Armsport-ի հարցերին։
«Շատ ուրախ ենք, որ կարողացանք մեր ազգին ուրախացնել։ Մեզ մոտ անհաջողություններ շատ եղան, հուսով եմ՝ աստիճանաբար կշտկենք իրավիճակը։ Պետք չէ այս հաղթանակով կտրվել իրականությունից։ Փոխարենը պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։
Գիտեինք, որ մրցակիցը հանդիպման սկզբնամասում փորձելու է ճնշում գործադրել։ Ճիշտն ասած շոգը ևս խանգարում էր, բայց փառք Աստծո՝ կարողացանք հաջող պաշտպանվել և դիմանալ ճնշմանը»,- նշեց Գրիգորյանը։