Ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը կիսվել է Ազգերի լիգայի մրցաշարում Դանիայից կրած պարտությունից:
«Իհարկե, պարտության պատճառով շատ ենք տխրել։ Այս խաղը վերլուծության կարիք ունի։ Այս պարտությամբ ավարտվեց մեր հաջող հանդիպումների շարքը»,-ասել է Լյորիսը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն առաջինը բացեց հաշիվը, բայց խաղավերջում երկու գոլ բաց թողեց ու պարտություն կրեց: