Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը գալիք ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ըստ Daily Telegraph-ի, «Նիցցան» հետաքրքրված է «Տոտենհեմի» 34-ամյա ֆրանսիացի դարպասապահի ծառայություններով։ Նշենք, որ խաղացողը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան հենց այդ ակումբում:
«Արծիվների» ղեկավարությունը պատրաստ է հրավիրել իր նախկին խաղացողին, որը կարող է կորցնել տեղը «Տոտենհեմի» կազմում անգլիական ակումբի՝ նոր դարպասապահ գնելու պատճառով:
Լյորիսի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի ամառը: