Ֆրանսիայում շարունակվում է «Մեծ սաղավարտի»՝ տարվա երկրորդ մրցաշարը՝ Ռոլան Գարոսը։
Կիսաեզրափակչում այսօր միմյանց դեմ էին մրցում աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը և իսպանացի Ռաֆայել Նադալը։
Երբ հանդիպման հաշիվը 6։5 (30։40) էր՝ հօգուտ Գերմանիայի ներկայացուցչի, վերջինս վնասվածք ստացավ և տապալվեց կորտին։ Զվերևին անվասայլակով դուրս հանեցին կորտից, սակայն 10 րոպե անց թենիսիտը վերադարձավ և մրցավարին տեղեկացրեց, որ չի կարող շարունակել դիմակայությունը։
Մինչև վնասվածքի պահը թենիսիտները մրցապայքարում անցկացրել էին 3 ժամ 18 րոպե։ Արդյունքում Նադալը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ։